Դատախազությունում ներկայում վարույթ չկա Բալասանյանի՝ «Միութենականի կազմում լինելու» խոսքերի մասով
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ «ՀՀ-ն պետք է Միութենական պետության կազմում լինի» հայտարարության վերաբերյալ ներկայում վարույթի առկայության մասին տվյալ դատախազությունում չկա։ Այս մասին 24News-ին հայտնեցին կառույցից։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը մասնակցում էր Մայր Աթոռում մատուցվող Սուրբ և Անմահ պատարագին, որից հետո, պատասխանելով 24News-ի հարցերին, ասել էր, որ տարածաշրջանում կատաստրոֆիկ ծանր վիճակ է․
«ՀՀ իշխանությունները խոսում են ինչ-որ ստից թղթի կտորի մասին՝ TRRIP-ի ուղղի, սահմանազատում, սահմանագծում։ Էնքան փաստաթղթեր են ի չիք դարձել, շուտով աշխարհի աշխարհագրությունը փոխվելու է։ Նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Մեր քաղաքականությունը պետք է լինի դեպի հարավ՝ Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները պիտի պահենք և լինենք Միութենական կազմում»,- նշել էր Բալասանյանը։
Մերի Մանուկյան
