Պարեկներն ու ոստիկանները ապօրինի որսի դեպքեր են բացահայտել․ հայտնաբերվել է 6 տափաստանային արտույտ

Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին և մարտի 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել:

Մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք հրացանով որս էին անում: Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկփողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը երկփողանի ողորկափող հրացանով՝ 51 տափաստանային արտույտ:

Նույն օրը պարեկները Հուշակերտ-Բերքաշատ գյուղամիջյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Հուշակերտ գյուղի 60-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում կա ապօրինի պահվող ողորկափող որսորդական հրացան, ինչպես նաև 6 տափաստանային արտույտ:

«ՎԱԶ-2106»-ը, ապօրինի հրացանով ու որսով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ապօրինի որսի հաջորդ բացահայտումը մարտի 4-ին էր: Պարեկները Ամասիա գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում նրանք նկատել են որսորդական հրացան և տափաստանային արտույտներ: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 44-ամյա տղամարդը 46 արտույտը ապօրինի որսացել էր Վանանդ գյուղի դաշտերում:

Նույն օրը բացահայտվել է ապօրինի որսի ևս մեկ դեպք՝ այս անգամ Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում:
Իրավախախտման համար պարեկները կանգնեցրել են Նոր Կեսարիա գյուղի 40-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են որսորդական հրացան և տափաստանային երեք արտույտ: Պարզվել է, որ 40-ամյա տղամարդը արտույտները որսացել էր գյուղի դաշտերում:
Մարտի 4-ին ապօրինի պահվող հրազենով ապօրինի որս արած անձանց են հայտնաբերել Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները Ագարակավան բնակավայր տանող ճանապարհին հայտնաբերել, ապօրինի որսի կասկածանքով ձերբալալել և «ՎԱԶ-211540» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 42-ամյա վարորդին և 61-ամյա ուղևորին: Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ՎԱԶ-211540»-ի սրահի տեսանելի մասում հայտնաբերվել են ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 6 փամփուշտ, որսորդական հրացանի կրակված փամփուշտներ և 31 տափաստանային արտույտ, իսկ 61-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ կրակված 2 փամփուշտ: Պարզվել է, որ նրանք թռչունները որսացել են Ագարակավան տանող ճանապարհի հարակից դաշտից:

Ապօրինի որս կատարած տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել Արբանյակային պատկերները բացահայտել են Լեռնային Ղարաբաղում ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ․ Արմեն Աշոտյան Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters «Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտով». Արմեն Հովասափյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ «ՔՊ-ն թափառաշրջիկ, փողոցային պեռաշկի ուտողների հավաքածու է»․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողն ու դրա հետ կապ ունեցողը թուրք միաբջիջ անխիղճ է․ Գրիգորյանի ընկեր (video) Նիկոլը կրկնում է Ալիևի քայլերը, որ հանկարծ հետ չմնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am