Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են։ Փոխարենը կարծես թե ավելի վատ բան է ստացվում` իմամ Խամենեի փոխարեն Իրանը կունենա ավելի երիտասարդ, ռազմականացված կառույցների ու հատկապես ԻՀՊԿ հետ սերտ կապեր ունեցող, ըստ տեղեկությունների` առավել կոշտ դիրքորոշում, իրանական քաղաքակրթության մեջ ստվերային մեծ դերակատարություն ունեցող Այաթոլլա Սեյիդ Մոջթաբա Հոսսեյն Խամենեին, ով հիմա նաև հոր վրեժն է կրում ։
Համենայն դեպս` Թրամփը ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված իմամ Խամենեի հետ, քան Մոջթաբա Խամենեի։
Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա…
