Արաղչին հավատարմության երդում է տվել նոր Գերագույն Առաջնորդին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն Առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և հավատարմության երդում տվել նոր առաջնորդին՝ երկրի ողջ դիվանագիտական կորպուսի անունից։ Իրանի արտաքին գործերի նախարարի ուղերձը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։
Ուղերձում նշվում է, որ նոր Գերագույն Առաջնորդի ընտրությունը «երկրի համար ստեղծված ներկայիս վտանգավոր իրավիճակում երաշխավորում է նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը և ամրապնդում է ազգային միասնությունը»։ Իր և Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագետների անունից Արաղչին «հավատարմության երդում է տվել երկրի երրորդ Գերագույն Առաջնորդին և խոստացավ ոչ մի պահ չհրաժարվել իր հանձնառությունից՝ պաշտպանելու Իրանի ժողովրդի իրավունքները և առաջ մղելու Իրանի ազգային շահերը միջազգային ասպարեզում»։
