Թրամփի հետքայլն ու քրդական պլացդարմի ձախողումը. Իրանը չեզոքացրեց վտանգը․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մի կողմ է դրել այն միտքը, թե քրդերը պետք է Իրանի դեմ ցամաքային գործողության մեջ ներքաշվեն, քանի որ դա կբարդացնի իրավիճակը։

Մի քանի օր առաջ, սակայն, նա նշել էր, որ եթե քրդերը ցամաքային գործողության գնան, կհովանավորի նրանց։

Այսօր առավոտյան Իրանի ԻՀՊԿ-ը հայտարարել էր, որ Իրաքի իրանամետ ուժերը և Իրանի ԶՈւ-երը Հյուսիսային Իրաքում հուժկու հարվածներով չեզոքացրել են քրդական զինյալների ներխուժման հնարավորությունը։

Պարզ է, որ սկզբում՝ բնակավայրերում ապստամբության, այնուհետ՝ Իրանից սերող քրդական կուսակցությունների զինյալների միջոցով այս երկրի տարածքի գոնե մի հատվածում ցամաքային պլացդարմի ստեղծման ծրագիրը տապալվել է, ապստամբների բացակայության և քրդական ուժերին Իրաքի տարածքում հասցված ուժգին հարվածների շնորհիվ։

Նման ծրագիր ժամանակին Իրանի դեմ փորձել էր իրականացնել նաև Սադդամ Հուսեյնը՝ իրանա-իրաքյան պատերազմից առաջ պայմանավորվելով իրանական վտարանդի պրոշահական ուժերի հետ, ստեղծելու Խուզեստանի, այսպես կոչված, պլացդարամը, սակայն այն մատնվել էր լիակատար անհաջողության»։

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Չինաստանը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Չժայ Ցզյուն Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են․ քաղաքագետ Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերով կատարված գողության դեպքը Բահրեյնում իրանական հարվածներից 32 մարդ է վիրավորվել, իսկ պետական նավթային ընկերությունը ֆորս մաժոր է հայտարարել Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել և լուրջ վնասներ կրել 2018-ին ինձ գիտե՞ք՝ ինչ են զգուշացրել․ Ռոբերտ Քոչարյան (video) Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց Թրամփը նավթի գների աճն անվանել է «շատ փոքր գին» #ՈՒՂԻՂ․ Շտապ. Իրանը սպառնացել է ռմբակոծել օկուպացված Արցախին. ի՞նչ է անելու Հայաստանը․ Զոհրաբյան (video) Փետրվարին ՀՀ-ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա․ Sputnik ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Մարտի 8-ի առթիվ պարգևավճարներ են ստացել Արաղչին հավատարմության երդում է տվել նոր Գերագույն Առաջնորդին Աշոցքի տարածաշրջանում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ պատերազմում 7-րդ զինծառայողի զոհվելու մասին Խամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր ու վիրավորներ են գրանցվել Արմաշում բախվել են «Hyundai Elantra»-ն և բեռնատարը․ վիրավորները Արարատից «Էրեբունի» բժշկական կենտրոն Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը վերականգնվել է Արարատի մարզում 37-ամյա կինը հայհոյել է դպրոցի տնօրենին, սպառնացել ու վնասել է նրա «BMW»-ն ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի․ Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Արթիկում Փաշինյանին խայտառակել են, երեկ՝ հերթական «հարվածը» հասցրել. Իսրայելյան (video) ԱՄՆ-ն, հնարավոր է, թիրախավորել է Իրանի դպրոցը՝ հնացած հետախուզական տվյալների պատճառով Այաթոլլահ Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը. Արաղչի Թրամփի հետքայլն ու քրդական պլացդարմի ձախողումը. Իրանը չեզոքացրեց վտանգը․ իրանագետ Ես հանձնվողը չեմ․ Ռոբերտ Քոչարյանը փակագծերը բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am