Թրամփն իրեն կայսր է համարում, բայց ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչը ժամանակին գրում էր Լենինը իմպերիալիստական պատերազմների մասին, նույնը կասեր այսօր Իրանի դեմ սկսված պատերազմի մասին։
Պատահական չի, որ Թրամփն իրեն կայսր է համարում։ Պարզ է, որ նա ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է։
1. Պատերազմի պատճառը կապիտալիզմն է
Լենինի կարծիքով պատերազմները պատահական չեն․ դրանք առաջանում են կապիտալիստական մեծ տերությունների պայքարից շուկաների, հումքի աղբյուրների և ազդեցության գոտիների համար։
Նա ասում էր, որ երբ կապիտալիզմը հասնում է մենաշնորհային փուլին (իմպերիալիզմ), պետությունները սկսում են պայքարել աշխարհի վերաբաժանման համար։
2. Իմպերիալիստական պատերազմը «կողոպտիչ պատերազմ» է
Նա առաջին համաշխարհային պատերազմը գնահատում էր որպես իմպերիալիստական պետությունների միջև կողոպտիչ պատերազմ՝ ոչ թե ժողովուրդների շահերի, այլ ֆինանսական և արդյունաբերական էլիտաների շահերի համար։
Առաջին ( տվյալ դեպքում արդեն երրորդ) համաշխարհային պատերազմի մասին։
1. Պատերազմը աշխարհի վերաբաժանման համար է, որովհետև մեծ տերությունները ցանկանում էին վերաբաժանել աշխարհը՝
- գաղութները
- շուկաները
- հումքի աղբյուրները
- ներդրումների տարածքները:
---
Արդեն ԱՄՆ- ում բացահայտ կերպով խոսում են Իրանին պատկանող մի քանի կղզիների օկուպացիայի մասին, նպատակը` էներգակիրների պաշարների վերահսկողությունն է։
-----
TRIPP-ի մասին արդեն կարելի գրել ավազի վրա։
