Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան
Թեհրանը ստիպված կլինի պատասխանել ցանկացած պետության տարածքից իրականացվող հարձակումներին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Եթե նրանք ցանկանան հարձակվել մեր երկրի վրա և ագրեսիա իրականացնել, ապա մենք ստիպված կլինենք պատասխանել այդ հարձակումներին», – ասել է Փեզեշքիանը, որի խոսքերը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը:
