Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իրենք Ադրբեջանի հետ գործ չունեն։
«Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից Իրանի դեմ որևէ դավադրություն կազմակերպվի կամ թռիչք իրականացվի, մենք կհակազդենք»։
Ի դեպ, թեմային անդրադարձել էր նաև Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբը՝ Ադրբեջանին կոչ անելով իր տարածքից հեռացնել իսրայելցի զինվորականներին:
