Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան
Վերլուծաբան Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում վերահրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը՝ թիմային դիսկոտեկի մասին և գրել. «Վերջին նորությունները․
ԱՄՆ-ը աջակցել է Ադրբեջանին՝ կապված Իրանի կողմից Ադրբեջանի տարածքին իբր հասցված ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Խոսքը, ըստ բազմաթիվ գնահատականների, կեղծ կամ չափազանցված միջադեպի մասին է։
Այսպիսով ձևավորվում է իրավիճակ, երբ Ադրբեջանին ակտիվորեն մղում են պատերազմի մեջ ներգրավվելու ուղղությամբ։
…
Ադրբեջանում, չնայած Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, կրկին ակտիվորեն շրջանառվում է «Արևմտյան Ադրբեջանի» թեման, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների և փաստացի՝ օկուպացիայի գաղափարը։
…
Իրանը շարունակում է իրականացնել այն ռազմավարական մոտեցումը, որի համաձայն հարվածներ են հասցվում այն բոլոր կետերին, որոնց տարածքներից, Թեհրանի գնահատմամբ, վտանգ է բխում Իրանի անվտանգության համար։
…
Այս րոպեներին Թեհրանը գտնվում է ինտենսիվ ռմբակոծության տակ։
…
ԱՄՆ-ը Պարսից ծոցի տարածաշրջանում կենտրոնացնում է հատուկ նշանակության զորքեր՝ հնարավոր ներխուժման սցենարի իրականացման համար։
…
Ադրբեջանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի։ Իրանական աղբյուրների տվյալներով՝ Իրանի և Ադրբեջանի սահմանագծի այն հատվածում, որը հարում է օկուպացված Արցախի, Հայաստանի և Իրանի սահմաններին, նկատվում է զորքերի կուտակում։
…
Միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ» և ակտիվորեն զբաղվում են նախընտրական քարոզչությամբ»:
