ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ պահանջել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյից հետաքննել Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների գործողությունները:
Կոնգրեսականների նամակում նշվել է, որ Ալիևի անվտանգության աշխատակիցները ուժ են կիրառել «Waldorf Astoria» հյուրանոցի դիմաց հավաքված ցուցարարների նկատմամբ։
Նրանք միջադեպը գնահատել են որպես ԱՄՆ-ում խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի խախտում և կոչ են արել բացահայտել պատասխանատուներին։
Դիմումը ստորագրել են սենատոր Թիմ Քեյնը և մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջիմ Մաքգովերնը, Ջեյմի Ռասկինը և Դինա Թայթուսը։
