Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ
Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտություն երբեք չպետք է սկսվեր. այն ոչ մի կողմին էլ օգուտ չի տալիս, կիրակի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Ես ուզում եմ ասել, որ այս պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար. սա պատերազմ է, որը ոչ մի կողմին էլ օգուտ չի տալիս», – ասել է նա Չինաստանի խորհրդարանի ամենամյա մամուլի ասուլիսում։
