Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում

Ինչպես հայտնի, տասնամյակներ շարունակ Իսրայելը աջակցել է Իրաքի Քրդաստանի ղեկավար Բարզանիի կլանին, հույս ունենալով, որ նա պիտի իքս պահին աջակցի իրենց՝ Իրանի դեմ արշավում:

Ի դեպ, նույն մոտեցումը կար Ադրբեջանի ղեկավար Ալիևների կլանի հանդեպ, նույն հույսով:

Նեթանյահուն, երբ Թրամփին համոզում էր, որ պիտի վճռկական քայլերի գնա Իրանի դեմ, որպես հիմնավորում բերում էր նաև վերը նշված գործոնները:

Հենց այդ պատճառով էլ Թրամփի գլխավոր խորհրդականի՝ Բոլթոնի այցի ընթացքում Հայաստան և Ադրբեջան, 2018-ին, այս հարցի շուրջ քննարկումները գլխավորներից էին համարվում:

Ի դեպ, Բոլթոնը ԱՄՆ-ում «Իսրայելի բարեկամներ» հատուկ խմբի անդամ էր, որի գլխավոր նպատակներից էր համարվում նաև Իրանի հանդեպ հատուկ քայլերի մշակումը:

Տեսանելի է այն, որ և 2018-ի Հայաստանի իշխանափոխությունը, Փաշինյանի՝ 2022թ. հոկտեմբերի 6-ի Արցախից հրաժարումը, Արցախի հայաթափումը 2023-ին, նույն շարքի քայլեր են, որոնց նպատակներից մեկն էր Ադրբեջանը Իրանի դեմ պլացդարմի վերածելը:

Հենց այսօրվա համար էին վերը նշված քայլերը կատարվել, որպեսզի իրենց համար ճակատագրական պահին՝ Իրանի քաղաքական իշխանության տապալման համար, օգտագործվեին քրդական և ադրբեջանական գործոնները:

Բանն այն է, որ առանց Իրանի դեմ ցամաքային գործողությունների, հնարավոր չի լինի վերացնել ներկայիս իրանական ռեժիմը:

Օդային ռմբակոծությունները դրանք այս խնդրի լուծման առաջին փուլն են համարվում:

Սակայն, եթե ցամաքային արշավ չլինի, ապա օդային ռմբակոծումները ոչ մի լուրջ ազդեցություն չի թողնի:

Դեռ ճիշտ հակառակը՝ եթե այս ամենից հետո Իրանի ժողովուրդը տեսնի, որ իշխանությունը չի փոխվելու, ապա նա համարելու է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի որոշումները՝ ռմբակոծել Իրանի պետական և ռազմական ենթակառույցները, նպատակ էին հետապնդել, ոչ թե ռեժիմի տապալման համար, այլ դրանք ուղղված էին Իրանի պետության և նրա ժողովուրդի դեմ:

Այս ամենը լավ են գիտակցում, թե՛ Նեթանյահուն, և թե՛ Թրամփը:

Այդ իսկ պատճառով, նրանց գլխավոր հույսերից մեկն է. գտնել Իրանի ներսում ուժեր, ովքեր կհամաձայնեին օգնել իրենց այս հարցում:

Նեթանյահուն խոսք էր տվել Թրամփին, որ քրդերի ու Ալիևի վարչակազմի հետ նա ունեցել է այդ համաձայնությունը:

Բացի այդ, Նեթանյահուն համոզել էր Թրամփին, որ Իրանի բուն պարսիկ բնակչության շրջանում, իբր, իրենց հետախուզությունը տեղեկացել էր, որ մեծ է Իրանի նախկին Շահի որդու վարկանիշը:

Նաև այդ պատճառով էր, որ ի տարբերություն նախորդ բոլոր բողոքի ալիքների, այս անգամ հրեաները խաղի մեջ էին մտցրել Իրանի նախկին Շահի որդուն՝ որպես ընդդիմության առաջնորդի սիմվոլ:

Թրամփին նաև համոզել էին, որ Վենեսուելայի օրինակն ունենալով, երբ Մադուրոյին չեզոքացնելուց հետո այդ երկիրը հնազանդվեց Վաշինգտոնին, նույն ձևով հնարավոր կլինի հնազանդեցնել ներկայիս Իրանի վերնախավին՝ նրա առաջանորդին չեզոքացնելուց հետո:

Հենց այս գործոննների հիման վրա հաշվարկներով էին Թրամփին համոզել, որպեսզի վերջինս համաձայնվեր գրոհել Իրանի վրա:

Եվ ահա, պարզվեց, որ այդ շարքից քրդերը հրապարակավ հայտարարում են, որ իրենք հրաժարվում են «մանրադրամի» դեր կատարել:

Ընդ որում, այդ մասին հայտարարեցին քրդական քաղաքական դասի գրեթե բոլոր ազդեցիկ շրջանակները:

Ինչպես հայտնի է, Իրաքի Քրդաստանը քաղաքականապես բաժանված է երկու կլանի միջև՝ Բարզանիի և Թալաբանիի:

Ավանդաբար, Բարզանին համարվել էր պայմանականորեն «թուրքամետ և իսրայելամետ», Թալաբանին՝ «իրանամետ»:

Այս պայմանական բաժանումը պայմանավորված էր նաև իրենց դիրքորոշմամբ Քրդական բանվորական կուսակցության հետ վերաբերմունքով:

Բացի այդ, քրդերը ունեին քաղաքական ներկայացվածություն Սիրիայում, Թուրքիայում և Իրանում:

Եվ ահա այս վերջին զարգացումների կապակցությամբ, երբ լուր տարածվեց, թե իբր քրդերը համաձայնվել են մասնակցել ամերիկա-իսրայելյան արշավին Իրանի դեմ, քրդական հիմնական շրջանակները հերքեցին սույն լուրը, նշելով որ իրենք չեն մասնակցի Իրանի դեմ գործողություններին:

Բարզանիի հայտարարությունը այս հարցի շուրջ եղավ մարտի 5- ին

Մարտի 5-ին Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին կոչ արեց չներքաշել Քրդստանը տարածաշրջանային հակամարտությունների մեջ։ Նա այս հայտարարությունն արեց 1991 թվականի մարտյան ապստամբության 35-ամյակի առթիվ։

Իր հայտարարության մեջ Բարզանին ապստամբությունը անվանել էր պատմական շրջադարձային պահ, որի ընթացքում Քուրդիստանի ժողովուրդը մերժել էր ճնշումները և շարժվել դեպի ազատություն և արժանապատվություն: Նա հայտարարեց, որ Քուրդիստանը կմնա «խաղաղության և կայունության գործոն» և չի մասնակցի որևէ ռազմական սրացման, որը կարող է սպառնալ իր քաղաքացիների կյանքին և անվտանգությանը:

Նա հավելեց, որ տարածաշրջանի սահմանադրական կարգավիճակի և նվաճումների պաշտպանությունը «պահանջում է միասնություն և համատեղ ազգային պատասխանատվություն» քրդական քաղաքական ուժերի միջև, քանի որ մի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի, մյուս կողմից՝ Իրանի միջև պատերազմը տարածվում է Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում, որին միանում են նաև Իրաքի և Լիբանանի կողմից աջակցվող խմբավորումները։

Թալաբանին նույնպես մերժեց ներգրավել պատերազմի մեջ ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին

Մարտի 1-ին, Թրամփն անձամբ էր զանգահարել Բաֆել Թալաբանիին, խնդրելով, որ վերջինս իր համաձայնություն տա Իրանի դեմ քայլերին, սակայն մերժում էր ստացել:

Վերջինս նշել էր, թե չունի որևէ հիմնավորում, թե ինչու պիտի Իրանի քրդերին դնի զոհասեղանին:

Եվ ահա, պարզվեց, երեկ էլ հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ Իրանի քրդերի ընդդիմադիր Քուրդիստանի ազատության կուսակցություն (ՔԱԿ)-ի ներկայացուցիչ՝ Խալիլ Կանիսանանին:

Սա այն եզակի ուժերից է, որը գործում է Իրանում, ով ավանդաբար դրական վերաբերմունք ուներ ԱՄՆ-ի և Իսրայելի հանդեպ:

Եվ ահա պարզվում է, որ նույնիսկ սրանք պատրաստ չեն մասնակցել այս հակաիրանյան արշավին:

Խալիլ Կանիսանանին «Շաֆաք Նյուզ»-ին ասել է, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմին նման մասնակցությունը կախված կլինի «իրական ռազմական և լոգիստիկ աջակցությունից», այլ ոչ թե միայն քաղաքական աջակցությունից կամ լրատվամիջոցների հայտարարություններից։

Կանիսանանին նաև հայտարարել է, որ Իրանական Քրդստանում գտնվող քրդական ուժերը օգնություն չեն ստացել, որ Իրաքի Քրդստանի կառավարությունը նույնպես աջակցություն չի ստացել, և որ «քրդական տարածաշրջանը մեծ մասամբ զուրկ է արդյունավետ օդային պաշտպանությունից»։

Ընդունելով Իրաքի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի պաշտպանող ԱՄՆ ՀՕՊ համակարգի սահմանափակ լինելը՝ նա նշել է, որ «լայնածավալ պատերազմի դեպքում տարածաշրջանի ընդհանուր անվտանգության և կայունության համար ամուր երաշխիքներ չկան»։ Նա ընդգծել է, որ Իրաքյան Քուրդիստանը չունի այնպիսի առաջադեմ պաշտպանական համակարգեր, ինչպիսիք ունեն Հորդանանը, Կատարը և Բահրեյնը, և, հետևաբար, «չի կարող պատերազմի մեջ մտնել առանց զենքի, ՀՕՊ համակարգերի և համապարփակ ռազմական աջակցության»։

Կանիսանանին հայտարարել է նաև, որ քրդական ընդդիմադիր ուժերի կողմից Իրանում գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու պատճառներից մեկը Իրաքյան Քրդստանի օրենքների նկատմամբ նրանց հարգանքն է՝ նշելով, որ այն կապված է Իրաքի քրդական իշխանությունների՝ հակամարտության մեջ իրենց տարածքը օգտագործելու դեմ դիրքորոշման հետ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Թրամփի ծրագրերում քրդերի գործոնի օգտագործումը պիտի բացառել, թեև մինչ հակամարտության մեջ մտնելը, Թրամփը հաշվի չէր առել դա, որի մասին, ի դեպ, իրեն զգուշացրել էին իր բոլոր խորհրդականները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձողներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին․ Էրդողան Երևանը պետք է զգոն լինի, պատրաստ՝ Հարավային Կովկասում զարգացման ամենաբարդ սցենարներին․ Գևորգյան Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am