Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներողություն է խնդրել հարևան երկրներից՝ նախկինում իրականացված հրթիռային հարվածների համար։ Նրա հայտարարությունը հրապարակել է իրանական WANA լրատվական գործակալությունը։
Փեզեշքիանի խոսքով՝ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը որոշում է կայացրել չհարվածել Մերձավոր Արևելքի հարևան պետություններին, եթե նրանց տարածքներից Իրանի դեմ հարձակումներ չկատարվեն։ Նա ընդգծել է, որ Թեհրանը չի տեսնում որևէ պատճառ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար։
Իրանի նախագահը նաև նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ շատ խնդիրներ կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով, և պետք չէ խորացնել ժողովրդի տառապանքը՝ հարևան երկրների հետ հակամարտությունների մեջ մտնելով։
