Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է մայիսին սերբական բանակի, ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սերբիայի նախագահի հայտարարությունը։
Վուչիչը, երկրի նախարարների, զինված ուժերի հրամանատարության և պետական ձեռնարկությունների ղեկավարության ներկայությամբ ներկայացրել է «Սերբիա 2030» ազգային զարգացման ռազմավարությունն՝ ընդգծելով, միաժամանակ, որ Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության պահպանումը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
