Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:
Քննարկել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում հակամարտության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
էրդողանը նշել է, որ Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին՝ մատնանշելով, որ ձգձգման դեպքում դա կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանային և գլոբալ կայունությանը:
