Երևանը պետք է զգոն լինի, պատրաստ՝ Հարավային Կովկասում զարգացման ամենաբարդ սցենարներին․ Գևորգյան

ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պետք է փաստել, որ ռազմական գործողությունները շատ հաճախ ուղեկցվում են նաև ինտենսիվ ինֆորմացիոն պատերազմով, որը կողմերից մեկին կարող է արագ հաղթանակի հասնելու հավելյալ հնարավորություն ընձեռել։

Նախիջևանում իրանական ԱԹՍ-ների ընկնելու հանգամանքը տարբեր պետությունների կողմից դատապարտվեց, իսկ Ալիևը դա որակեց ոչ միայն որպես ահաբեկչական հարձակում, այլև հրամայեց ադրբեջանական զինված ուժերը բերել մարտական բարձր պատրաստության, մինչդեռ իրանական կողմը հերքել էր տեղի ունեցածում իր մասնակցությունը։

Պատերազմ հրահրելու կամ պատերազմի ընթացքում ռազմական նոր ճակատ բացելու նպատակով պետությունները երբեմն օգտագործում են այսպես կոչված «կեղտոտ մեթոդներ», որոնք պատմության մեջ առավել հայտնի են որպես ուրիշի դրոշի տակ իրականացվող գործողություններ՝ «false flag operations», կամ պատերազմ սկսելու պատրվակներ՝ «casus belli»։

Պատմության մեջ «false flag operations»-ի կամ «casus belli»-ի օրինակները բավականին շատ են․

Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը, որը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի անմիջական շարժառիթը,

լեհական անիրական սպառնալիքը կանխելու նպատակով ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացված «Հիմլեր գործողությունը», որով փաստացի սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը և այլն։

Քանի որ քննարկվող հարցը վերաբերում է «Մեծ Մերձավոր Արևելքին», որտեղ խարդավանքներն ու դավադրությունները երբեք չեն դադարում, և Իսրայելի մասնակցությամբ պատերազմին, հիշատակելի է նաև 1954թ. հուլիսին իսրայելական ռազմական հետախուզության՝ «AMAN»-ի կողմից Եգիպտոսում կազմակերպված «Սուսաննա գործողությունը»։

Իսրայելակամ այս գործողության նպատակն էր Ալեքսանդրիայում և Կահիրեում եգիպտացի հրեաների միջոցով բրիտանական և ամերիկյան հաստատությունների դեմ մի շարք ահաբեկչական գործողություններ կազմակերպել՝ փորձելով դրանք վերագրել Եգիպտոսում գործող իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը։ «Սուսաննա գործողության» հաջող ընթացքը պետք է վարկաբեկեր եգիպտական նորաթուխ «Ազատ սպաներ»-ի հեղափոխական իշխանություններին (Նագիբ, Նասեր)` տապալելով Սուեզի ջրանցքից բրիտանական զորքերի դուրսբերման շուրջ սկսված եգիպտա-բրիտանական բանակցությունները։

Բանն այն էր, որ Սուեզի ջրանցքից բրիտանական զորքերի դուրսբերումը կվերացներ Իսրայելի և Եգիպտոսի միջև առկա բուֆերային գոտին՝ վտանգ ստեղծելով իսրայելական անվտանգության համար։

Սակայն իսրայելական լրտեսական ցանցը բացահայտվեց եգիպտացիների կողմից, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց նաև Իսրայելում՝ պատմության մեջ մտնելով «Լավոնի գործ» անվամբ։ Ինչև է:

Պատմության մեջ նմանատիպ օրինակները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական բարձր խաղադրույքներով պատերազմներում կամ ռազմաքաղաքական գործընթացներում, այդ թվում՝ Իրանի դեմ ընթացող պատերազմում, չի կարելի բացառել ռազմական սադրանքների գործոնը։

Այս առումով Հայաստանի շուրջ արդեն իսկ առկա են որոշակի վտանգներ, իսկ Իրանի դեմ պատերազմում ադրբեջանական կամ թուրքական զորամիավորումների ներգրավումը կարող է էլ ավելի մեծացնել այդ վտանգների չափաբաժինը։

Ակնհայտ է, որ Իրանի դեմ ընթացող պատերազմում Իսրայելն ունի իր հստակ ռազմավարական հաշվարկները։

Եթե անգամ առանց հուզական գնահատականների դիտարկենք, որ դրանց մի մասը կարող է իրավիճակային կերպով համընկնել Ալիևի տարածաշրջանային նկրտումների հետ Հարավային Կովկասում, ապա պաշտոնական Երևանը պետք է բազմապատիկ զգոն լինի և պատրաստ՝ զարգացման ամենաբարդ սցենարներին՝ միաժամանակ չանտեսելով նաև ԱՄՆ-ի զսպման գործոնը»։

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձողներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին․ Էրդողան Երևանը պետք է զգոն լինի, պատրաստ՝ Հարավային Կովկասում զարգացման ամենաբարդ սցենարներին․ Գևորգյան Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Ինչի՞դ է պետք նման ստոր, անիմաստ, խաբեությամբ ձեռք բերված հաղթանակն ու երերուն իշխանությունը․․․ ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Թեհրանի օդանավակայանին Հայաստանի առևտրում Իրանի մասնաբաժինը. թվեր և հիմնական ապրանքատեսակներ․ Sputnik Արմենիա Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանը սպառնում է հարվածել Իրաքի քրդերին Հայաստանը` համաշխարհային ֆինանսական շուկաների մաս. ինչ կտա Ամերիաբանկի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում (տեսանյութ) Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am