Հայաստանի առևտրում Իրանի մասնաբաժինը. թվեր և հիմնական ապրանքատեսակներ․ Sputnik Արմենիա
Իրանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։ 2025 թվականի տվյալներով`երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 768,1 մլն դոլար (համեմատած 2024 թվականի հետ՝ աճը կազմում է 4,2%)։ Հաղորդում է Sputnik Արմենիան։
2025 թվականին Հայաստանի ամբողջ արտաքին առևտրում Իրանի մասնաբաժինը կազմել է 3,6%։ Իրանը երկար տարիներ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է։
Առևտրում գերակշռում է Իրանից ներմուծումը (690,4 մլն դոլար)։ Հայաստանիցարտահանումը կազմում է 78 մլն դոլար։ 2025 թվականի կտրվածքով առանձին ապրանքների վերաբերյալ տվյալներն ամփոփված չեն, բայց, որպես կանոն, արտահանման ավելի քան 70%-ը բաժին է ընկնում էլեկտրաէներգիային (որը մատակարարվում է Իրան՝ Երևանի ՋԷԿ-ի աշխատանքի համար օգտագործվող գազի դիմաց)։ Այլ ապրանքների արտահանումը խիստ սահմանափակ է։
Իրանն ավանդաբար ձգտում է բոլոր տեսակի ապրանքների առավելագույն ինքնաբավության։ Բացի այդ, իր քաղաքացիների և բիզնեսի համար նավթամթերքի և գազի չափազանց ցածր գների շնորհիվ, իրանականապրանքներն ունեն շատ ցածր ինքնարժեք։
Ըստ այդմ, օրինակ, իրանական գործարանները կարողանում են արտադրել էժան ցեմենտ և պողպատե ամրաններ։ Տեղական արտադրողներին պաշտպանելու համար այս երկու ապրանքների մասով Հայաստանը ներմուծման սահմանափակումներ է մտցրել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
