Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ
Արևելյան Լիբանանի Նաբի Շիթ շրջանում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 35 մարդ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Բաալբեկի շրջանի Նաբի Շիթ գյուղի վրա Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով, նախնական և ոչ ամբողջական տվյալներով, զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 35-ը»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։
Կառույցի հրապարակած տվյալներով՝ մարտի 6-ի դրությամբ՝ Իսրայելի զինված ուժերի ավիահարվածների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել էր 217-ի, իսկ վիրավորների թիվը՝ 798-ի։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած հակամարտության ֆոնին։ Իսրայելական զինված ուժերը նաև ցամաքային գործողություններ են սկսել՝ ներխուժելով Լիբանանի հարավային շրջան։
