Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ»

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել ենք դպրոցների փակման-միավորման գաղափարի շուրջ` ինչ հնարավոր խնդիրներ են առաջանալու, եւ ինչ հետեւանքներ է դա ունենալու կրթության եւ երկրի համար:

– ԿԳՄՍՆ-ն նախատեսում է 2026թ. սեպտեմբերի 1-ից 231 դպրոց փակել, իրենք ասում են` միավորել այլ դպրոցների հետ: Սա ի՞նչ հետեւանքներ է ունենալու:

– Նախ, նախապատմությունը ներկայացնեմ: Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ մոտ 1400 դպրոց` 10-ամյա կրթական համակարգով եւ 600 հազար աշակերտով: Հետո մենք ունեցանք աշակերտների կտրուկ անկում, մի շրջան նույնիսկ 350-360 հազար աշակերտ ունեինք, բայց դպրոցների թիվը մոտավորապես նույնն էր` 1400: Ճիշտ է, որոշ պետական դպրոցներ այդ տարիներին փակվել են, բայց քանի որ ստեղծվել է 45 մասնավոր դպրոց, թիվը նույնն է մնացել: Իսկ այս պահին ունենք 420 հազար աշակերտ: Անկախությունից հետո, դեռեւս 25-30 տարի առաջ, Հայաստանի առջեւ դրվեց այս խնդիրը. եթե դուք ունեք այսքան քիչ աշակերտ, արդյո՞ք ձեզ պետք է այսքան դպրոց, որ 250 հազարով աշակերտների թիվը պակասել է, եւ բողոքում եք, թե գումար չունեք, ուսուցիչների աշխատավարձը չեք կարողանում բարձրացնել: Իսկ գուցե պետք է դպրոցներն օպտիմալացնե՞լ, որը նշանակում է գումար խնայել, քանի որ ամեն դպրոց տարեկան ամենաքիչը 20-25 միլիոն դրամ է արժենում պետության համար: Դրանք 2000-2001 թվականներն էին, եւ Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին` Սյունիքում, Տավուշում: Եվ այն ժամանակ Հայաստանի կառավարությունը մտածեց, որ դպրոցների փակումը կբերի այդ գյուղերի դատարկման: Գյուղերի մի մասն անմիջապես Ադրբեջանի հետ էր հարեւան` ինչպես Տավուշում, իսկ մի մասն էլ, այսպես ասած, Արցախի հենարանն էր: Դրա համար էլ որոշվեց այս ծրագիրը մերժել:

– Բուհերի միավորման հարցն է՞լ էր դրված` ինչպես դպրոցներինը:

– Այդ թեման առաջ էր բերվում նաեւ միջազգային փորձագետների կողմից, որոնք Հայաստանում հետազոտություններ էին անում: Նույն խնդիրն առաջ էր քաշվում նաեւ բուհերի դեպքում, քանի որ խորհրդային տարիներին մենք ունեցել ենք փոքրաթիվ բուհեր` մոտ երկու տասնյակ, եւ ունեցել ենք 50 հազար ուսանող: Հիմա մենք ունենք մոտավորապես 75 հազար ուսանող եւ մոտ 50 բուհ, որոնցից 23-ը պետական են: Բուհերի միավորման հարցում էլ նույն սկզբունքն է. ինչո՞ւ եք պահում, օրինակ, մի Բրյուսով, մի մանկավարժական, մեկն էլ ֆիզկուլտինստիտուտն է: Երեքն էլ միջին կամ փոքր չափերի բուհեր են` մի 3 հազար կամ 5 հազար ուսանողով: Եկեք դրանք միավորեք` փող խնայեք եւ այդ փողով զարգացրեք այդ մի բուհը: Այդ խնդիրը միշտ դրվել է, որովհետեւ կապիտալիզմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ փորձում է կրթությունը բիզնեսի տրամաբանությամբ չափել, այսինքն` ինչո՞ւ անարդյունավետ փող ծախսեմ, փոխարենը` միավորեմ, կրճատեմ եւ ավելի շատ եկամուտ ստանամ: Իհարկե, ես այդ բիզնես-կոնցեպտի հետ համաձայն չեմ, որովհետեւ երբեմն հաշվի չեն առնվում տեղային առանձնահատկությունները, որ սա անվտանգության խնդիրներ ունեցող երկիր է, պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է: Եվ երկար ժամանակ Հայաստանը մերժում էր այդ հարցը:

– Երկար ժամանակ մերժվածը դարձավ ընդունելի` որպես խնդրի լուծում: Իսկ ո՞ր տարբերակն է արդյունավետ կամ ի՞նչ ռիսկեր է պարունակում:

– Ի վերջո, այս կառավարությունը համաձայնեց, որ ճիշտ կլինի՝ դպրոցներն օպտիմալացնենք: Հիմա խնդիրն ի՞նչն է: Մենք 35 տարի ոչինչ չարեցինք այդ գյուղերը փրկելու համար, որոնք աստիճանաբար դատարկվել են: Մի փոքրիկ վիճակագրություն բերեմ, որի մասին չի խոսվում Հայաստանում, բայց փաստ է: Հայաստանի փոքր, սահմանամերձ գյուղերում կա չամուսնացած տղամարդկանց մեծ թիվ: Օրինակ բերեմ մի գյուղ, որը, ասենք, ունի 30 աշակերտ, եւ այդ գյուղում կա 25-40 տարեկան մոտ 30 չամուսնացած տղամարդ: Ինչո՞ւ: Քանի որ աղջիկները դպրոցում լավ են սովորում, ավարտելուց հետո գնում են կա՛մ մարզկենտրոն, կա՛մ Երեւան, կա՛մ ամուսնանում են ավելի մեծ գյուղերում: Եվ տղաները բանակից վերադառնալուց հետո գյուղում շատ քիչ տարեկից աղջիկներ են գտնում: Երբ փորձում են ուրիշ գյուղերից աղջիկներ բերել, չեն գալիս, քանի որ փոքր գյուղ է, եւ հեռանկար չկա: Գյուղը, որ ունի 30 աշակերտ, տղաների ամուսնանալու դեպքում միջինը կարող էր ունենալ հավելյալ եւս 60 աշակերտ: Եվ խնդիրը ձնագնդի տեսքով ավելի է մեծանում. գյուղը գնալով փոքրանում է, աշակերտների թիվը պակասում է, որ արդեն հասել է կատաստրոֆիկ վիճակի: Մենք հիմա Հայաստանում ունենք գյուղեր, որոնք 1, երբեմն 3, 5, 10 աշակերտ ունեն: Իսկ այդ դպրոցները պետության վրա շատ թանկ են նստում:

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am