Ըստ զեկույցի՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից վերաբերմունք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցն է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց տարեկան զեկույցը, որը ցույց է տալիս մտահոգիչ միտում․ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների և խախտումների ընդհանուր թիվը աճել է։

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել էր 208։ Փաստաթղթում նշվում է նաև, որ տարվա ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումների մեծ մասը, ինչպես նաև դատական հայցերի շուրջ կեսը, ներկայացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։

Խախտումների թվային պատկերը հետևյալն է․
• 15 դեպք՝ ֆիզիկական բռնություն լրագրողների նկատմամբ,
• 108 դեպք՝ տարբեր տեսակի ճնշումներ,
• 101 դեպք՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում։

Տարվա ընթացքում արձանագրվել է նաև լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքի, սպառնալիքների, վիրավորանքների և օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման 45 դեպք։ Դրանցից 33-ը տեղի են ունեցել պետական մարմինների կամ պաշտոնյաների մասնակցությամբ։

Զեկույցում «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց մի շարք պաշտոնատար անձանց անուններ, որոնք լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից կամ անպարկեշտ վերաբերմունք։ Նրանց թվում են՝ Ալեն Սիմոնյան, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյան, Վիլեն Գաբրիելյան, Արսեն Թորոսյան, ինչպես նաև Տիգրան Ավինյան և Վարդան Ղուկասյան։

Փորձագետները նշում են, որ լրագրողների նկատմամբ ճնշումների և խախտումների աճը լուրջ մարտահրավեր է խոսքի ազատության համար։ Զեկույցը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ժողովրդավարական հասարակության կայացման համար անհրաժեշտ է ապահովել լրագրողների անվտանգ աշխատանքային միջավայր և տեղեկատվության ազատ շրջանառություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am