«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ իշխանականները չհիմնավորված ոգեւորության մեջ էին Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների առիթով, համաձայն որոնց՝ ՔՊ-ին վստահում է հարցվածների 18-24 տոկոսը` կախված հարցի ձեւակերպումից:
Այսինքն՝ մի ցուցանիշ, որը հեռու է ՔՊ-ականների քարոզչական փուչիկից, թե հունիսյան ընտրություններից հետո իրենք սահմանադրական մեծամասնություն են կազմելու։ Ընդ որում՝ տեղեկություններ կան, որ հարցման հրապարակված արդյունքներն իրականությունից բավականին հեռու են, իսկ նույն ընկերության կողմից արձանագրված իրական պատկերը բավականին տխուր է եւ իշխանությունների խնդրանքով է խմբագրվել։
Իշխանությունն իր արտաքին հովանավորներին համոզել է, որ նման սոցհարցումների միջոցով հնարավոր կլինի ազդել ընտրողների տրամադրությունների եւ ըստ այդմ` ընտրությունների արդյունքների վրա: Եթե ընտրողին համոզեն, որ ամեն ինչ կանխորոշված է, ՔՊ-ն առաջատարն է` չարժե գնալ ընտրությունների, ցածր մասնակցություն ապահովեն, հաղթանակն իրենց գրպանում կլինի։
Մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում նման հարցումներ էլի են հրապարակվելու»։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը