Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վիճակին ու վերստին մանիպուլ յատիվ հայտարարություններ արել: Մասնավորապես. «Մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու՝ Ռուսաստանի շահերին վնասելու»,ասում է Փաշինյանը:

Խնդիրը միգուցե ոչ այնքան մանիպուլ յացիան է, որքան ընկալումային տարասևեռումը, որ հարուցում են Փաշինյանի նման հայտարարությունները: Մի գործիչ, որ ջանք ու եռանդ չի խնայել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, Ռուսաստանի հասցեին վատաբանելու, չարախոսելու, Ռուսաստանը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամի ներկայացնելու առումներով, հիմա «հանկարծակի» նման բան է հայտարարում:

Փաշինյանը փաստացի նաև կրկնել է իր վերջերս արած մի արտահայտություն, թե՝ 102-րդ ռուսական ռազմաբազան մինչ օրս չի փակել Հայաստանի տեսադաշտը՝ Արևմուտքի հետ համագործակցություն կառուցելու ճանապարհին: Ասուլիսում նրան հարց է ուղղվել, թե արդյոք ռուսական ռազմաբազան չի խանգարո՞ւմ Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությանը: Փաշինյանը հարցադրումը համարել է ոչ կոռեկտ՝ ասելով, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: «Բարեբախտաբար թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի, երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք», – ասում է Փաշինյանը:

Կարճ ասած, քպական կառավարությունը իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու խնդիր չի դնում:

Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք:

Բայց դա առաջին, բնական և հուզական ռեակցիան է: Ավելի լավ է, եկեք միասին դիտարկենք, թե որտեղից է գալիս այդ բնական արձագանքը:

Պարզ է, իհարկե, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը ցանկանում է այնպես ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է, իր գլխավորած կառավարությունը, թիմը, իշխանությունը, իր սատելիտներով հանդերձ, երբեք ու երբեք Ռուսաստանի դեմ ոչինչ չեն նյութել, հայ-ռուսական հարաբերությունների դեմ բաներ չեն արել ու չեն անում, հատկապես՝ չեն անի:

Դա, որպես քաղաքական պարզունակ «շուստրիություն», հասկանալի է: Բայց հանրահայտ է. «Հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»:

Տրամաբանական հարցեր են ծագում: Այսինքն, ինչպե՞ս թե «մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու խնդիր չենք ունեցել (չունենք և չենք ունենալու)»: Այդ ինչպե՞ս «չեք ունեցել», երբ հերթով՝ քպականներով ու սատելիտներով առիթով ու անառիթ ամեն ինչում մեղադրում եք Ռուսաստանին:

Միայն այն, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդի հետ նախապես խոսելու, առանց քաղաքական ուժերի ու հասարակության ներկայացուցիչների հետ որևէ բան քննարկելու, Պրահայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպմանը, Մակրոնի քավորությամբ, Արցախը ճանաչեց ադրբեջանապատկան, այնպիսի հարված էր ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի շահերին, որ դրանից հետո կարող էր այլևս ոչ մի հակառուսական քայլ էլ չանել: Բայց արվել ու արվում են նման քայլեր, հայտարարություններ: Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները և նրանց կցակողված սատելիտները անդադար անում են հակառուսական հայտարարություններ, հնչեցնում մերկապարանող ու անհեթեթ մեղադրանքներ:

Ամենից թարմ եղելությունը Փաշինյանի ԱԳ նխարար Արարատ Միրզոյանի սկանդալային նամակն է Եվրամիության ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Նամակի բովանդակային իմաստն այն է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, և Փաշինյանի կառավարությունն իր ձախավեր իշխանությունը պահելու համար ակնկալում է ԵՄ փորձագիտական ու ֆինանսական օգնությունը:

Այո, Փաշինյանի ԱԳ նախարարը ջանում է Ռուսաստան բառը չգործածել: Բայց Կայա Կալասը բացեիբաց հայտարարում է, որ խոսքը հենց Ռուսաստանի մասին է, այնպես որ, թերընկալման տեղ չի մնում: Հա, ու երբ կայակալասները դա ասում են, քպականները, ամոթխած տեսք ընդունելով, պարզապես լռում են:

Դե, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ Ռուսաստանի դեմ ուղղված, ավելի ստույգ՝ հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված քայլ, գործողություն:

Այսինքն, Փաշինյանն ու նրա իշխանությունը Ռուսաստանին պաշտոնապես (նամակը պաշտոնական է, պատասխան հայտարարություններն էլ՝ հետը) հռչակում են թշնամի, Հայաստանի դեմ պատերազմող: Ու՝ ի՞նչ: Դա Ռուսաստանի դեմ չի ուղղվա՞ծ: Դա բարեկամական ժե՞ստ է:

Լավ, ո՞ւմ են «ժեշտի» (թիթեղ) տեղ դրել:

Ավելին, Փաշինյանը, իր առաջին շարքի քպական «կարկառուններն» անդադար թիրախավորում են իրենց քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիրներին, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, նրանց պիտակավորելով որպես «Կրեմլի ագենտ», «Կրեմլից ֆինանսավորվող», «ռուսական շպիոն», «ռուսուլման» (սա փաշինյանականների ու նրա աջակիցների կեղտոտ բառամթերքի սոսկ մի մասն է): Դա ի՞նչ է, խիստ բարեկամական քա՞յլ:

Թե՞ ռուսական ալիքները փակելու սպառնալիքներն են բարեկամական:

Ախր, ո՞ր մեկը ասես:

Մյուս կողմից՝ կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանը նախօրեի հայտարարությամբ փորձում է մեկ այլ «շուստրիություն» էլ անել: Շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի փչացումը, էլ չենք ասում՝ խզումը վտանգավոր է, նա փորձում է ընտրություններից առաջ ցույց տալ, ձևացնել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

Այո, բայց Հայաստանի տնտեսությունն իրոք մեծապես կախված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերից: Ըստ որում, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում այդ կախվածությունն ավելի ընդգծված է դարձել: Բազմավեկտորությունն այստեղ չի աշխատում, այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը չի աճում, եթե չասենք՝ նվազում է:

Եվ այս պահին, զուտ նյութական առումով, Փաշինյանին պետք չեն լրացուցիչ պրոբլեմներ, մանավանդ՝ տնտեսական:

Մյուս կողմից՝ Փաշինյանը գիտի, որ հայ ժողովրդի մեծ մասը լավ է վերաբերվում Ռուսաստանին: Ուստի նման հայտարարություններով նա փորձում է նաև այդ ընտրողներին տրամադրել դեպի իրեն, այսինքն՝ մոլորեցնել ու սրտները շահել:

Բոլոր այդ հաշվարկային հանգամանքները, կարծում ենք, պարզորոշ նկատվում են Փաշինյանի վերջին՝ «ռուսասիրական» հայտարարություններում: Բայց կա մի կարևոր հաշվարկային բացթողում. Փաշինյանն այնքան հաճախ ու այնքան շատ է ստել, որ նրան այլևս միայն ՔՊ վարչությունում են վստահում (այն էլ՝ ոչ բոլորը)…»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am