Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet
Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Այս մասին հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը։
Նրա տվյալներով՝ վերքը թեթեւ է եղել, եւ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։
