Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters
ԱՄՆ ռազմական հետաքննիչները կարծում են, որ հավանական է, որ ամերիկյան ուժերն են պատասխանատու իրանական աղջիկների դպրոցի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել են տասնյակ երեխաներ, սակայն նրանք դեռևս վերջնական եզրակացության չեն եկել կամ չեն ավարտել իրենց հետաքննությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
Պաշտոնյաները, որոնք գործակալության հետ զրուցել են անանունության պայմանով, չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը, որոնք կազատեն ԱՄՆ-ին պատասխանատվությունից և կմատնանշեն միջադեպի մեջ մեղավոր մեկ այլ կողմի։
