Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անվերապահ կապիտուլյացիայից բացի՝ Իրանի հետ այլ գործարք չի լինի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է արել Truthsocial հարթակում։
«Անվերապահ կապիտուլյացիայից բացի Իրանի հետ այլ գործարք չի լինի։ Դրանից և մեծ ու ընդունելի առաջնորդի կամ առաջնորդների (խմբ․ խոսքն Իրանի նոր հոգևոր առաջնորդի մասին է) ընտրությունից հետո մենք, և մեր հրաշալի և շատ քաջ դաշնակիցներից ու գործընկերներից շատերը, անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից հետ բերելու, այն ավելի, քան երբևէ տնտեսապես մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ դարձնելու համար։ Իրանը մեծ ապագա կունենա։ Իրանը կրկին մեծ դարձնենք»,-իր գրառման մեջ նշել է ԱՄՆ նախագահը։
