ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է»

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ասֆալտային վարկանիշի ֆոնին՝ իրար խառնված ՔՊ-ի ջոջերը դրությունը փրկելու համար ինչ-որ սոցհարցում են մեյդան բերել։ Ու ամբողջ օրը զբաղված են ինքնաոգևորման ակտով։

Նիկոլենց հիբրիդային օգնության հասած ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը Նիկոլին վերագրել է իրենց համար աստղաբաշխական՝ 18 տոկոսանոց վարկանիշ։

Տպավորություն է, թե այդ սոցհարցումն անցկացրել են ՔՊ-ականների ընտանիքներում ու պարզել, որ ասենք 4 հոգուց բաղկացած ՔՊ-ականի ընտանիքի ընդամենը մի անդամն է պատրաստ քվեարկել ՔՊ-ի օգտին։

Ամերիկացիները, իրենց շահերից ելնելով, փորձ են անում ցույց տալ, որ չնայած Փաշինյան Նիկոլը ցածր վարկանիշ ունի, բայց դե առաջատար է ընդդիմադիր ուժերի հետ համեմատած։ Հետևաբար «թագավորն ամբողջությամբ մերկ» չէ ու դեռ շանսեր ունի հունիսի 7-ին չպարտվելու։

Բայց իրականում հենց ամերիկացիներն էլ, դպրոցականներն էլ գիտեն, որ «թագավորը առավել քան մերկ է»։ Յուրաքանչյուր իշխանություն միայն իշխանություն լինելու հաշվին 10-15 տոկոս վարկանիշ ունի։ Եթե Նիկոլ Փաշինյանի տեղը ախուրյանցի Անոյին դնեին՝ մոտավոր նույն վարկանիշը կունենար։ Այսինքն, Փաշինյան Նիկոլի բուն վարկանիշը տատանվում է 4-5 տոկոսի սահմանում։

Այս հարցումների արդյունքների հրապարակումը ոչ այնքան ժողովրդի ուղեղները լվանալուն է ուղղված, որքան ՔՊ-ի ներսում շարքերը կուռ պահելուն։ Նիկոլն ու իր դրսի հիբրիդային աջակիցները (որոշակի շրջանակներ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, Թուրքիա, Ադրբեջան) շատ լավ են հասկանում, որ եթե ՔՊ-ի շարքերում ժամանակից շուտ հասկանան, որ Փաշինյան Նիկոլը անվերադարձ գնացող է, կարող է անգամ չկարողանան 10 թեկնածու գտնել՝ ՔՊ-ի ցուցակում գրելու համար։

Սրանով փորձում են կանխել իշխանական բուրգի փլուզումը, «դուխ» տալ թիմակիցներին։ Բայց մախաթը պարկում երկար չի պահվում։ Նիկոլն ու ՔՊ-ական ջոջերը իրենց գլխի ճարը մի կերպ կարող են տեսնել, բայց շարքային անդամներն ու Նիկոլին անվերապահ ծառայողները թող լավ մտածեն․ Նիկոլի գնալուց հետո Հայաստանում կյանքը շարունակվելու է։ Իրենցից մեծ մասն էլ Նիկոլենց պես միլիոններով հետ չեն գցել, որ դրսերում անհոգ կյանք վայելելու շանս ունենան։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումներ Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am