Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Այսօր՝ մարտի 6-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանության Արմավիրի բաժնում պարզում են, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և ճշտում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
