Իրանը իրականացրել է Իսրայելի դեմ գրոհների 22-րդ ալիքը
Իրանը իրականացրել է Իսրայելի դեմ գրոհների 22-րդ ալիքը։ Գրոհի ընթացքում կիրառվել են «Խորամշահր-4», «Հայբար» եւ «Ֆաթթահ» հրթիռներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
