Գայի պողոտայի ասֆալտը փռվել է ատկատով. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանը չի պատասխանում իմ դիմում-առաջարկին, և այդ լռությունն արդեն հուշում է, որ Գայի պողոտայի ասֆալտը փռվել է ատկատով, քանի որ չպատասխանելու որևէ այլ տրամաբանական և օբյեկտիվ բացատրություն չկա։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով նաև լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրում է ասֆալտի հաստությունը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նշեմ, որ Գայի պողոտայի ասֆալտապատման տենդերի մեկնարկային արժեքը կազմում է 716.590.218 դրամ, սակայն հաղթող ընկերությունը տենդերը շահել է առավել ցածր՝ 396.000.000 դրամ գին առաջարկելով, որը մեկնարկային արժեքից կազմում է 44.8% էժան։
Դիմումիս պատասխանի վերջնաժամկետը 06.03.2026թ․ է, այսինքն՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը Երևանի քաղաքապետարանը ժամանակ ունի պատասխանելու իմ դիմումին։
