Իրանի բանակը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանական բանակն օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան բազաներին: Այդ մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը:
«Վերջին ժամերին տարբեր տեսակի ցամաքային ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս հարձակումները կշարունակվեն առաջիկա ժամերին», - մամուլի ծառայությանը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։
