Հունգարիան պահանջ է ներկայացրել Ուկրաինային
Հունգարիան պահանջում է Ուկրաինայից բացատրություններ՝ իր տարածքով մեծ գումարի տեղափոխման հետ կապված միջադեպի պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա խոսքով՝ արդարացի հարց է առաջանում, թե արդյոք խոսքը չի վերաբերում ուկրաինական «ռազմական մաֆիայի» փողերին։ Սիյարտոն ընդգծել է, որ Բուդապեշտը Ուկրաինայից պահանջում է անհապաղ պատասխաններ և պարզաբանումներ այս լուրջ հարցերի վերաբերյալ։
Նախարարը նաև հաստատել է, որ իրավապահ մարմինները կանգնեցրել են ուկրաինական «Օշչադբանկի» արժեքավոր բեռների տեղափոխման համար նախատեսված զրահապատ մեքենաները և սկսել են հետաքննություն՝ հնարավոր փողերի լվացման կասկածանքով։
