Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում պայքարում է հայկական շահի համար

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արշակ Սրբազանի ազատ արձակման կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի անունից ողջունում եմ Արշակ Սրբազանի կալանքից ազատ արձակումը՝ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հիմքով։

Արշակ Սրբազանը մեր Եկեղեցու այն սպասավորներից է, որի ծառայությունը միշտ եղել է ոչ թե պահի հարմարության, այլ հավատքի խորքի մեջ։ Նա մշտապես պաշտպանել է Հայոց Եկեղեցին հավատքով և ճշմարտությամբ՝ առանց աղմուկի, բայց ամուր կեցվածքով, առանց շեղվելու, բայց նաև առանց ատելության։ Նրա խոսքը եղել է արքեպիսկոպոսի խոսք՝ ծանր ու պատասխանատու, և միաժամանակ՝ մարդկային խոսք՝ ուղիղ, պարզ, առանց կեղծ փայլի։

Սրբազանի արժանիքը հենց այն է, որ իր խոսքը երբեք չի մնում միայն խոսք։ Նրա գործը չի շեղվում իր ասածից, և նրա ասածը չի հակասում իր արածին։ Այդ համընկնումը հազվադեպ է մեր օրերում, և հենց դրա համար էլ նրա ներկայությունն ու դիրքորոշումը շատերի համար դարձել են վստահության հենարան, իսկ մյուսների համար՝ ջղաձգման պատճառ։ Նա իր արժեքներով չի վաճառվում, իր համոզմունքներով չի նահանջում, իր պատասխանատվությունից չի փախչում։

Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում կանգնած է հայկական շահի և ազգային արժանապատվության պաշտպանության դիրքերում ու առանց երկմտանքի հնչեցնում է ճշմարտությունը։ Ծիծեռնակաբերդում նա հստակ հայտարարեց․ «Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի»։

Մենք վստահ ենք՝ Արշակ Սրբազանի ուժը միայն բնավորության կոշտություն չէ։ Դա հոգևոր ամրություն է՝ ստացած աղոթքի մեջ, կրած՝ ծառայության մեջ, պահված՝ խղճի առաջ։ Եվ այդ ուժը նաև զուտ տղամարդկային է՝ կանգնել սեփական խոսքի տակ, պատասխան տալ սեփական բառերի համար, չդառնալ պահի շահերի ենթակա, չփոխել ճշմարտությունը «հարմար» լինելու համար։

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու Եկեղեցու պաշտպանությունը իրավական, արժանապատիվ և համերաշխ ճանապարհով։ Կոչ ենք անում մեր ժողովրդին պահպանել սթափություն ու միասնականություն, չտրվել իշխանությունների սադրանքներին, չթուլացնել մեր ներքին դիմադրողականությունը և մշտապես պահել աչքի առաջ մի պարզ ճշմարտություն՝ երբ Եկեղեցին թուլանում է, թուլանում է նաև մեր ինքնության ողնաշարը։

Թող Տերը զորացնի Արշակ Սրբազանին իր ծառայության մեջ, խաղաղություն տա մեր ժողովրդի հոգուն, և իմաստություն՝ բոլորին, ովքեր պարտավոր են ծառայել արդարությանը»։

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումներ Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում «Իրանից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է Թուրքիան վերահսկողության տակ պահեն». The Wall Street Journal Հայկազ Բաղմանյանը, կինը, որդին և հարսը հրավիրվել են դատախազություն Իրանի նախագահը հայտնել է, որ որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել Հակակոռուպցիոն կոմիտեն Ռուբեն Հակոբյանի ձերբակալության մասին մանրամասներ է հայտնել․ ձայնագրություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am