Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում իր գլխավոր հյուպատոսությունը։
Ըստ APA-ի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Նախիջևանի օդանավակայանին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ կա մեկ զոհ։
