Գերմանիան իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիայի մի քանի նահանգ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն է հրապարակել ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո։ Գերմանիան հորդորել է իր քաղաքացիներին զգույշ լինել ԱՄԷ-ում (ներառյալ Դուբայը), Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Լիբանանում, Հորդանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում և Եմենում, փոխանցում է Ermenibar.am-ը։
Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարության մեջ է Թուրքիայի համար ընդհանուր ճանապարհորդության նախազգուշացում չկա, բայց խորհուրդ է տրվում չայցելել Թուրքիայի մի քանի նահանգներ, որոնք սահմանակից են Իրանին, Իրաքին և Սիրիային։
Նախազգուշաումը վերաբերում է Աղրի, Իգդիրի,Վանի,Շանլըուրֆայի, Մարդինի, Շըրնաքի և Հաքքարի նահանգներին։
