Հարց Ալեն Սիմոնյանին՝ կա՞ Հայաստանում էդ կարգի մի ավանակ, որ վերոնշյալ երկու կանանց համարի հեղինակավոր ու բարձր հանրային վարկանիշ ունեցող
Հարց Ալեն Սիմոնյանին
Ռեժիմը «պեռաշկի & կուկուռուզ» ադրենալինային ֆուլ էյֆորիայի մեջ է։ Ալեն Սիմոնյանը ազգի աչքը առավոտ լուսո մտցրեց ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց, հունիսի 7-ին ընդհանրապես իմաստ էլ չունի ընտրություն կազմակերպել, փող ծախսել, քարոզարշավ անել, որովհետեւ Նիկոլը արդեն ընտրված է։
Էս թեմային ես ու Արթուր Խաչիկյանը մեր հաջորդ փոթքաստում կանդրադառնանք, բայց մի հարց ունեմ Ալեն Սիմոնյանին ու ակնկալում եմ հրապարակային պատասխան։ Կարծեմ 20 թվին այս նույն ինստիտուտը՝ IRI-ին, արել էր մի լավաշ սոցիոլոգիական հարցում եւ ըստ այդ հարցման, «ովքե՞ր են Հայաստանի ամենահեղինակավոր եւ բարձր հանրային վարկանիշ ունեցող կանայք, պարզվում է, բռնվեք պինդ, մեր ժողովուրդը այդպիսին համարել էր Լենա Նազարյանին ու Լիլիթ Մակունցին։ Եթե հատկապես առաջինին չհիշեցիք, տվեք «որոնում», երեւի տեղը բերեք։
Իսկ հիմա հարց Ալեն Սիմոնյանին՝ կա՞ Հայաստանում էդ կարգի մի ավանակ, որ վերոնշյալ երկու կանանց համարի հեղինակավոր ու բարձր հանրային վարկանիշ ունեցող։
Եթե կա՝ խնդրում եմ ձեր էջում հրապարակեք այդ առանձնյակի նկարը։
Գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
