Իրանի հզոր ԶՈՒ-երը երաշխավորում են, որ պատերազմը կդառնա ճահիճ նրանց համար, ովքեր կորոշեն այն սկսել․ Արաղչի
Իրանի հզոր զինված ուժերը, որոնք վաղուց պատրաստվել էին այս պատերազմին, երաշխավորում են, որ այն կդառնա ճահիճ նրանց համար, ովքեր կորոշեն այն սկսել, գրել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին իր սոցիալական ցանցի էջում։
«Մենք երկու անգամ բանակցություններ ենք վարել ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ։ Երկու անգամ էլ մեզ վրա հարձակում է կատարվել բանակցությունների ընթացքում։
Այն ամբողջությամբ պատասխանատու է արյունալիության համար», - նշել է Արաղչին։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև հրապարակել է իր հարցազրույցի սքրինշոթը NBC News հեռուստաընկերության հետ։
