ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը հրավիրվել է դատախազություն
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը հրավիրվել է դատախազություն։ Այս մասին 24News-ը տեղեկանում է azdarar.am-ից։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ դատախազությունում Աննա Աբրահամյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նա պետք է դատախազություն ներկայանար մարտի 5-ին։
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի դուստրն աշխատում է արդարադատության նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազություն են հրավիրել նաև Հովիկ Աբրահամյանի փեսա
Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանը և դուստր Ռեբեկա Աբրահամյանը։
Դատախազություն են հրավիրվել նաև փեսայի մայրը, քույրը և որդիները։
