Գաղտնի ցուցակ և անվտանգության երաշխիքներ. ո՞վ կղեկավարի Իրանը պատերազմից հետո
ԱՄՆ վարչակազմը քննարկում է ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանը ղեկավարելու մի քանի հնարավոր թեկնածուներ։ Ըստ ԱՊԱ-ի՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուզում ենք, որ նրանք լավ ղեկավար ունենան։ Մենք ունենք մի քանի թեկնածու, ովքեր, կարծում եմ, կարող են կատարել այդ աշխատանքը», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում՝ հրաժարվելով անուններ նշելուց։
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկում՝ ապահովելու համար, որ իր ցուցակում ընդգրկվածները չմահանան ռազմական գործողության ընթացքում։ «Այո, մենք հետևում ենք նրանց», – ասել է նա։
