Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների սահմանափակ գրոհը տարբեր սցենարային զարգացումների մասին քննարկման նյութ դարձավ:
Եթե դա իրականում իրանական օպերացիա էր, ապա ուղղված է եղել ամերիկյան-իսրայելական ռազմական օբյեկտի ոչնչացմանը:
Տարբեր առիթներով նշել եմ, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքը մշտապես պլացդարմ է համարել` Իրանի դեմ հետախուզություն տանելուց մինչև այլ օպերացիաներ:
Սակայն այս օրերին, ինչ երկրի տարածքում էլ Իրանը թիրախ է խոցել` ամերիկյան ռազմաբազա կամ ռադարային համակարգ, դա որևէ ձևով չի հերքել:
Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում: Ակնհայտորեն կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն և այս գործողությունները կարող են դրանով պայմանավորված լինել»:
