Մեր ազգի ցավոտ խնդիրներից է իր հերոսներին արժանավայել գնահատելու անկարողությունը․ Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Մեր ազգի ցավոտ խնդիրներից մեկն իր հերոսներին ժամանակին և արժանավայել գնահատելու անկարողության մեջ է:
Չգիտես ինչու, ՄԵՆՔ միշտ դա անում ենք այն ժամանակ, երբ հերոսն արդեն մեզ
հետ չէ, ասել է թե՝ չկա… Նախընտրում ենք մեր կողքին ապրող կենդանի հերոսի կատարածն արժևորելու փոխարեն, շարունակ մատնացույց անել նրան վերագրվող իրական ու անիրական չարագործությունները կամ, մեղմ ասած, անհավանական թերությունները…
Անթերի հերոսներ չեն լինում… Անթերի չեն եղել ոչ Տիգրան Մեծը, ոչ Անդրանիկը և ոչ էլ մեր մյուս ՄԵԾԵՐԸ… Կենդանության ժամանակ նրանց մասին էլ, եթե ոչ դեմ-դիմաց, ապա <<հետևից>> միշտ բամբասել են, բայց հետո ամենազոր ժամանակը նրանց իրավացիորեն արդարացրել է… Արդարացրել է, որովհետև ազգի համար նրանց կատարածն անհամեմատ ավելի շատ է եղել, քան այդ ընթացքում թույլ տրված սխալները…
Մարտի 5-ը Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած երեք զորավարների՝ Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է…
Գնահատենք մեր հերոսներին և շնորհավորենք նրանց ծնունդը…»։
