Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորներինը՝ 638-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-5-ը իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորներինը՝ 638-ի»,- նշված է հաղորդագրությունում։
