Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով. ТАСС
Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդային երթևեկության կառավարման աղբյուրին։
«Բահրեյնի, Քուվեյթի և Քուվեյթի ավիացիոն իշխանությունները կրկին երկարաձգել են իրենց օդային տարածքում թռիչքների արգելքը ևս 12 ժամով՝ մինչև մարտի 6-ի, ուրբաթ, ժամը 4:00-ն»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով փետրվարի 28-ի առավոտյան սահմանված օդային տարածքի արգելքն ուժի մեջ է մնացել մինչև այսօր երեկոյան։
