Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին զանգահարել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին, հաղորդում է APA-ն։
«Թուրքիայի նախագահը դատապարտել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի հարձակումը և աջակցություն հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին։
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցի և նրա դիրքորոշման համար»,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
