Մեր մշակույթում ընդունված չէ խոսել «ննջեցյալների» մասին․ Արշակ Սրբազանը՝ Արման Սարոյանի մասին
Լրագրողները Արշակ Սրբազանից հետաքրքրվեցին՝ ինչպես կմեկնաբանի Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս) կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներն ու հայտարարությունները, այդ թվում՝ 2018-ի «Նոր Հայրապետ, նոր Հայաստան» շարժման վերաբերյալ նրա պնդումները։
«Գիտե՞ք, ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդու արտահայտությունները նախևառաջ բնորոշում են հենց իրեն։ Ես լրացուցիչ ջանք չեմ գործադրի որևէ մեկին բնորոշելու համար։ Դուք լսել եք՝ ինչ է ասվել, ինչ է արվել։ Մարդու վարքագիծը, հատկապես հանրային վարքագիծը, տեսանելի է բոլորին։ Դուք ինքներդ կարող եք հետևություններ անել։
Ես կզերծ մնամ որևէ գնահատական տալուց, առավել ևս, երբ մեր մշակույթում ընդունված չէ խոսել ննջեցյալների մասին»,-ասաց Սրբազանը։
