Իսրայելը hարվածներ է հասցրել իրանական տասնյակ հրամանատարական կենտրոնների և զենքի պահեստների
Իսրայելը հարվածներ է հասցրել տասնյակ հրամանատարական կենտրոնների և այլ օբյեկտների, որոնք Իրանի կողմից օգտագործվում էին զենքի պահպանման և արտադրության համար։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։
«Հարվածներ են հասցվել տասնյակ հրամանատարական կենտրոնների և հավելյալ օբյեկտների, որոնք վարչակարգի կողմից օգտագործվում են տարբեր տեսակի զենքերի պահպանման և արտադրության համար»,- ասված է ՑԱԽԱԼ-ի Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
