Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ
Իրանից արձակված անօդաչու թռչող սարքն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
