Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը

կեք հիմա խոսենք ստեղծված իրավիճակում հայկական իշխանությունների ադեկվատության մասին և փորձենք եզրակացություններ անել։

Այն, որ ներկայիս հայկական իշխանությունները պարզապես ի վիճակի չեն ապահովել երկրի անվտանգությունը՝ պայմանավորված գոնե տակտիկական մակարդակով կանխարգելիչ քայլերի պլանավորման լիակատար և տոտալ բացակայությամբ, արդեն ակնհայտ է։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածում են Իրանին։ Իրանն իր հերթին հարվածում է տարածաշրջանում ամերիկյան շահերի ամբողջ պարագծով։

Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է արագ տեմպերով մեծացնել իր ռազմական ներուժը, ընդ որում Ադրբեջանը տարածաշրջանում բացահայտորեն հանդիսանում է Իսրայելի պրոքսին և կարող է հանգիստ օգտվել իրանական զսպող թուլացումից՝ Հայաստանի հարավի օկուպացիայի համատեքստում։

Նույն TRIPP-ը, կամ այլ կերպ ասած` այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» ամերիկյան փաթեթավորմամբ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ, եթե Ադրբեջանը որոշի հարվածել Հայաստանին։ Ինչը իմիջայլոց լիովին տեղավորվում է Իսրայելի շահերի տիրույթում։ Սա իհարկե հիպոտետիկ սցենար էր, սակայն եթե դեմը չառնվի, ապա այս ամենը հիպոտետիկ տիրույթից կարող են անցնել պրակտիկ իրագործման փուլ։
Սակայն այս հավանականությունները ժխտել նշանակում է կամ աշխատել թշնամու համար, կամ լինել քաղաքական առումով ապուշ։
Տարածաշրջանում լարվածության կուտակումը համակարգային կերպով աճում է, և իրականում նույնիսկ կարևոր չէ, թե ինչպես կավարտվի Իրանի դեմ պատերազմի այս փուլը։ Լարվածությունը տարիներ շարունակ չի նվազելու։
Իսկ ի՞նչ է անում հայկական իշխանությունը։

Հայկական իշխանությունը իրեն պահում է ծայրահեղ անադեկվատ ձևով և պատմում է անհեթեթ հեքիաթներ այն մասին, թե իբր իրենք խաղաղություն են բերել Հայաստանին և հենց իրենք են խաղաղության երաշխավորները։
Լիակատար թուլամտություն և անգամ ինտելեկտուալ աշխատանքի նվազագույն նշույլի բացակայություն Հայաստանի կառավարության գործունեության մեջ՝ տարածաշրջանային լարվածության ֆոնին։

Իսկ հիմա արդեն լուրջ։
Իսկ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես տեղյա՞կ են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածում են Իրանին։
Դատելով ամեն ինչից՝ նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանի նկատմամբ սպառնալիքների ամբողջ խորությունն ու լրջությունը:

Իսկ եթե նույնիսկ պատկերացնում են, ապա նրանց համար առաջնահերթը երկրի շահերի պաշտպանությունը չէ, այլ իրենց «պաշտոնների, կաբինետների, պարգևավճարների և պադավատների» պահպանումը՝ հայ ժողովրդից։
Եվ այս մարդիկ մեզ պատմում են խաղաղության մասի՞ն։

Արման Աբովյան

 

դիտվել է 172 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյան, դու միայն ապահով կարող ես լինել Ալիևի դռանը կապած, մեդալակիր շուն»։ Դուք «որդեր եք», որոնք թոշակառուին ծաղրում են. Արսեն Վարդանյան (video) Նիկոլ Փաշինյանը հանցագործ է․ այդ պահանջը ներկայացնելուց հետո գիտեք ի՞նչ պետք է անեին․ Գալստյան (video) Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են վարորդների ծեծկռտուքը Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվել Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գործող քրդական անջատողական խմբավորումներին Վահագն Չախալյանը դուրս է եկել ՔԿՀ-ից Երկնավոր Հայրը ուրախանում է ապաշխարությամբ վերադարձող յուրաքանչյուր մեղավորի համար. Տեր Վրթանես Նիկո՛լ, պատասխան տուր՝ ու՞ր են թոշակառուների 3 ամիսների թոշակները. Ակցիա կառավարության դիմաց (video) Սև արկղ՝ կառավարության դիմաց. ակցիայի մասնակիցների պահանջները (video) Մի վատացեք, ձեր ջղաձգումները ձեզ պահեք. Իրավիճակը լարվեց, երբ Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց ՇՏԱՊ. Արամ Հարությունյանին Կառավարության մոտից բերման ենթարկեցին (video) Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ «Ե՛ս եմ ստեղ որոշում», «խելոք մնա», «դու խելոք մնա»․ գերլարված իրավիճակ ԱԺ–ում (video) «Ես եմ ստեղ որոշելու». Ալեն Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա. ԱԺ-ում կրքերը թեժացան (video) Փաշինյանը մի պեռաշկիով կջարդի հազար. Արմենուհի Կյուրեղյանը հեգնեց Փաշինյանին (video) Մինչև երբ կշարունակվի Իրանում պատերազմը․ Politico-յի կանխատեսումը ԱՄՆ-ն կզղջա․ Արաղչի Հայ-իրանական սահմանին Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է Էթնիկ հիմքով անջատողականության սպառնալիքը կստիպի իրանցիներին էլ ավելի համախմբվել իշխանության շուրջ Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը «Ով էլ դառնա Իրանի առաջնորդ` կսպանվի»․ Թրամփ ԱՄՆ պետքարտուղարն անընդունելի է համարել հարձակումները Թուրքիայի տարածքի վրա Ազդարարվեց թանկացումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am