Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
2 անշարժ գույք Երևան քաղաքում.
451 միլիոն 540 հազար դրամ:
