Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր

Armlur.am-ը ահազանգ է ստացել, որ Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N 5 ավագ դպրոցում լարված իրավիճակ է: Ըստ ահազանգի` կան հանցավոր ենթամշակույթ կրող խմբեր, որոնք պարբերաբար խնդիրներ են ունենում դպրոցում սովորող տարբեր երեխաների հետ, նշված դեպքերի և այդ խմբերի գոյության մասին գիտեն նաև դպրոցի ղեկավար կազմը, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում: Արդյունքում, մարտի 3-ին դպրոցի բակում նշված «կլանի» մանակից 10-րդ դասարանի աշակերտներ 5-7 հոգով հարձակվել և հարվածներ են հասցրել մեկ այլ աշակերտի, հարվածողների ձեռքում եղել են նաև երկաթյա ձողեր, որի ընթացքում տուժած աշակերտը ստացել է մարմնական վնասվածք։

Միջադեպի մասին ահազանգ է հնչել ոստիկանություն: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն ոստիկանությունը բավականին արագ է գործել ու հարցաքննել են շատ անձանց, այդ թվում դպրոցի սոց- մանկավարժներից մի քանիսին: Սակայն զարմանալի այն է, որ սոց-մանկավարժները չեն պատմել ողջ ճշմարտությունը՝ փորձելով քողարկել դեպքի իրական հանգամանքները, սակայն ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ դեպքի ողջ հանգամանքները բացահատվել են, ձեռնարկվել են գործուն միջոցներ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երկաթյա ձողերով միջադեպի ծեծկռտուքը գործը արդեն ՀՀ քննչական կոմիտեում է։ ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից խոստացան պատասխանել մի փոքր ուշ:

Փորձեցինք կապ հաստատել դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սակայն դպրոցից փոխանցեցին, որ տնօրենը դասալսման է: Պատրաստ ենք լսել նաեւ տնօրենին:
Ի դեպ այս դպրոցում 2023 թվականի 15-ամյա աշակերտը համադասարանցիների հետ միջադեպից հետո մի քանի օր անց մահացել էր։ Մահացած անչափահասի հարազատները հայտարարել են՝ երեխայի մահվան պատճառը եղել է դպրոցում աշակերտների ծեծկռտուքը։

«Էջմիածնի բժիշկ Կոնդյանի թոռը ծեծել է իմ բալին, դպրոցի փոխտնօրենի տղեն ծեծել է իմ բալին, կամերաները ֆիքսել են։ Ծեծել են։ Նարեկս ասաց՝ երեք հոգով են ծեծել, հիմա երկուսի անունը գիտենք»,- պատմել էր մահացած Նարեկի հորաքույրը։

Մինչդեռ դպրոցի էջմիածնի թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը նշել էր , որ աշակերտին որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, աշակերտների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո երեխան մասնակցել է դասապրոցեսին, եւ միայն օրեր անց ինքնազգացողությունը վատացել է, եւ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ մահացել է:

ArmLur.am-ը զրուցել է Էջմիածնի «Գորկու» անվան դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան «Ֆլայ Դուբայը» բացել է դեպի Երևան չվերթները, այսօր երեկոյան և լուսաբացին սպասվում են չվերթներ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի. սենատոր Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է Politico: Сторонники Трампа в шоке — Белый дом не может объяснить, зачем бомбить Иран Financial Times: В Иране ищут нового лидера — среди кандидатов сын убитого Хаменеи и внук Хомейни Расплата будетю. Дмитрий Саймс «Թուրքիան «հաջորդ Իրան» չի դառնա»․ թուրք ընդդիմադիր գործիչ Իրանից դեպի Թուրքիայի երկինք շարժված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է То, с чем мы сталкиваемся сейчас, — это борьба с сатанизмом ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, և ամեն ինչ «դեռ նոր է սկսվում»․ Պենտագոնի ղեկավար Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին Հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի խոցումն ԱՄՆ սուզանավի կողմից Երբ իմ տղան զինվորին ջուր էր տալիս, Ալեն Սիմոնյանն իր համար հարս էր ման գալիս․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am