Հայաստան–Իրան անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են. անցակետը ժամը 3–ից չի աշխատում
Հայ–իրանական սահմանային անցակետ տանող ճանապարհին բեռնատարների մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել. գիշերը ժամը 3–ից կապի խափանման պատճառով առհասարակ, մարդկանց ելումուտը շատ դանդաղ է առաջ գնում։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է որ սահմանն անցնող իրանցիներ չկան, բայց կան օտարերկրացիներ։
Նշվում է, որ այդ պատճառով դանդաղում են մաքսային ձրակերպումները բեռնատարների վարորդների համար, ինչն էլ հերթերի պատճառ է դառնում։
Մոտ 2 տասնյակ իրանցիներ մնացել են սահմանին և չեն կարողանում անցնել։ Բացի այդ, կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են անցնել Իրան, սակայն հայկական մասը անցնելուց հետո ստիպված են լինում վերադառնալ, քանի որ իրանական կողմը չի կարողանում նրանց մուտքի գործընթացն իրականացնել՝ ինտերնետ կապի բացակայության պատճառով։
NEWS.am
